Բավ է պառակտվել
17-02-2014 09:26

Այսօրվանից Ուկրաինայում ուժի մեջ է մտնում Եվրամայդանի մասնակիցների նկատմամբ համաներման օրենքը

Այսօրվանից Ուկրաինայում ուժի մեջ է մտել Եվրամայդանի մասնակիցների նկատմամբ համաներման մասին N737-VII օրենքը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը: Օրենքը տարածվում է նախորդ տարվա դեկտեմբերի 27-ից մինչև այս տարվա փետրվարի 2-ը զանգվածային ցույցերի բոլոր մասնակիցների վրա:
Սպասվում է, որ կփակվեն 108 քրեական գործ, բողոքի ցույցերի 268 մասնակից կազատվեն պատասխանատվութունից: Գործերի փակելու առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքը կորցնում է ուժը` օրենքն ուժի մեջ մտնելուց 15 օր անց վարչական շենքերն ազատելու պահանջը ակտիվիստների կողմից չկատարվելու դեպքում: Երեկ Եվրամայդանի մասնակիցները ազատել էին Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովի, Լվովի և Պոլտավայի մարզպետարանները: Տեղի իշխանություններին էին հանձնել նաև Կիևի քաղաքապետարանը: Մայդանի ակտիվիստները կիսով չափ քանդել էին նաև բարիկադները` տրանսպորտի երթևեկության համար: Երեկ, երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտնել էր, որ համաներման օրենքն ուժի մեջ մտնելու համար ոչ մի խոչընդոտ չկա: