Բավ է պառակտվել
31-07-2014 10:12

Հալեպում նախօրեի պայթյունների հետևանքով զոհված հայերի թիվը հասել է 4-ի

Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի հայաբնակ Նոր գյուղ թաղամասում երեկ գրանցված հրասանդի արկի պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է: Մահացել է նաև երեկ զոհված Ազնիվ Արուշյանի քույրը՝ Արաքսի Խաչատուրյան-Արուշյանը: Ավելի վաաղ gisher.news-ն տեղեկացրել էր, որ հայուհի է զոհվել նաև քաղաքի Ճալլա թաղամասում հրասանդի արկի պայթյունի պատճառով: Զոհվածը Սոնա Բալըքյանն էր:
Նոր գյուղի հայկական Սուրբ երրորդություն (Զվարթնոց) եկեղեցու մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել էին Ժուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշճյանը, Հակոբ Հակոբյանը և Գևորգ Գալեմքերյանը: Վերջինս ավելի ուշ մահացել էր հիվանդանոցում: