21-05-2014 09:55

Օրեր առաջ Հալեպում վիրավորված հայը զոհվել է

Շաբաթ օրը, Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում պայթած հրթիռի հետևանքով վիրավորված Նվարդ Մարգեյանը հիվանդանոցում մահացել է: Վերջինս նույն օրը փլատակների տակ մնալով զոհված Հարութ Մարգեյանի մայրն է: Այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Նվարդ Մարգեյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր առավոտյան՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց:
Ըստ աղբյուրի՝ երեկ իրավիճակը լարված է եղել Նոր գյուղում: Զինյալների կողմից արձակված արկերն ու գազի բալոնով պատրաստված ինքնաշեն հրթիռները Նոր գյուղում մարդկային և նյութական մեծ վնասների պատճառ են դարձել:
Սիրիայի կառավարական բանակը կարողացել է կրկին իր վերահսկողության տակ վերցնել «Խանասեր» տանող ճանապարհը, որն անցնող շաբաթների ընթացքում փակված էր: Այդպիսով Հալեպի ելքն ու մուտքը բացվել է: