Բավ է պառակտվել
11-07-2014 11:13

Հալեպի թաղամասում արկի պայթյունից հայ է զոհվել

Երեկ Սիրիայի հայահոծ Հալեպ քաղաքի Ազիզիե թաղամասում արկերի պայթյուն է որոտացել, որի արդյունքում զոհվել է 1963թ.-ին ծնված Գոքո Մկրյանը, այս մասին տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը: Ըստ աղբյուրի՝ հանգուցյալի թաղման արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցուց։ Վերջին օրերին Հալեպում և հայաշատ շրջաններում իրավիճակը դարձյալ լարվել է։ Օրեր առաջ Նոր գյուղ թաղամասի ուղղությամբ զինյալների արձակած ինքնաշեն հրթիռների պայթյունների հետևանքով 4 հայեր էին վիրավորվել, եղել էին նյութական լուրջ վնասներ։
Նշենք նաև, որ Հալեպում խնդիր է շարունակվում լինել ջրի բացակայությունը։