Բավ է պառակտվել
24-06-2014 09:20

Դիպուկահարի կրակոցից Հալեպում հայ է վիրավորվել

Նախօրեին Սիրիայի Հալեպ քաղաքում դիպուկահարի գնդակից վիրավորվել է ազգությամբ հայ Հակոբ Փայասյանը։ Այս մասին տեղեկանում ենք Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջից: Ըստ աղբյուրի՝ միջադեպը տեղի է ունեցել քաղաքի Ռամուսեի շրջանում։ Վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց և վիրահատվել։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասը կրկին հրթիռակոծության թիրախում էր հայտնվել։

Վերջին օրերին քաղաքում իրավիճակը համեմատաբար հանդարտվել էր, սակայն դարձյալ ջրի սղություն կա, և խմելու ջուր գտնելը քաղաքի բնակիչներին դարձյալ փաստի առաջ է կանգնեցրել: