Բավ է պառակտվել
02-05-2014 13:24

Հալեպում մայիսի 1-ի երեկոյան երեք հայ է վիրավորվել

Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ Սուլեյմանիե թաղամասում մայիսի 1-ի երեկոյան երեք հայ է վիրավորվել։ Այս մասին հայտնում է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը։

Կարպիս Գապայանը գլխի հատվածում է վերք ստացել, Րաֆֆի Պալյանը՝ ոտքի, նրա որդին՝ 13-ամյա Կարո Պալյանը որովայնի շրջանում բեկորային վնասվածք ունի։ Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, Կարո Պալյանի վիրահատությունը մոտ չորս ժամ է տեւել։

Gisher.news-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Հալեպում ապրիլի 29-ին հրազենային վնասվածքից մահացել է Րաֆֆի Հեքիմյանը, ապրիլի 30-ի ռազմական գործողություններում էլ զոհվել էր հայ զինվոր Վիլյամ Մակարյանը՝ ծնվ. 1989թ.։

Քարեն Էփփե թաղամասում հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել էր երկու հայ: Բեկորային վնասվածքներ էր ստացել դպրոցական Խաժակ Ժամկոչյանը, որի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: