08-07-2014 10:43

Սիրիական բանակը վերջին օրերին առաջընթաց է արձանագրել Հալեպում և շրջակայքի որոշ գյուղերում

Սիրիական բանակը վերջին մի քանի օրերին առաջընթաց է արձանագրել Հալեպում և շրջակայքի որոշ գյուղերում։ Սակայն Հալեպի տարբեր շրջաններում բախումները շարունակվում են։ Կառավարական զորքը ռազմական գործողություններ է իրականացրել՝ ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում այս մասին տեղեկացնում է
Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը: ըստ աղբյուրի` մարտեր են ընթանում Հալեպի Շըղեյեֆ, Թել Շհիր, Պապիս, Շեյխ Սայիտ, Հրեյթան, Հանանո, Քաֆար Դաել, Դարեթ Ըզզեթ, Դեր Ժամալ, Հեդարիյե, Քաֆար Համրա, Խան Ասալ, Հոլլուք, Ֆերդուս, Ռաշիդին և այլ շրջաններում։ Սիրիական զորքը կասեցրել է զինյալների՝ Հին Հալեպից դեպի Հալեպ քաղաքի Ալմաշրֆիյե շրջան մուտքը։ Բախումների հետևանքով բազմաթիվ ահաբեկիչներ են սպանվել։ Մի քանի օր առաջ սիրիական բանակն իր վերահսկողության տակ է վերցրել Շեյխ Նաժար շրջանը, որ գործարանային շրջան է համարվում և մեծ նշանակություն ունի Հալեպի ճարտարապետության համար։ Շեյխ Նաժարում գործարաններ ունեն նաև բազմաթիվ հայեր։