Բավ է պառակտվել
27-12-2013 14:38

Հալեպում ռմբակոծման հետևանքով հայուհի է զոհվել

Հալեպում հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը հայտնում է, որ երեկ Հալեպում հայկական Սուլեյմանիե ու Նոր գյուղ թաղամասերի հրետանային ռմբակոծման արդյունքում հայուհի է զոհվել, կնոջ ազգանունը Մուսալլին է եղել: Հրետանային ռմբակոծման արդյունքում կան վիրավորներ, որոնց թվում՝ ուսանողներ Անի Դանիելյանն ու Արա Արամյանը: Բարեբախտաբար նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածները հիվանդանոցում են: