Բավ է պառակտվել
21-04-2014 11:07

Հալեպ հումանիտար օգնություն է հասել


Հալեպի բնակչության համար նախատեսված հումանիտար օգնությամբ լի ավտոշարասյունը հասել է քաղաք:: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Սիրիայի բանակը ապաշրջափակել է Հալեպ-Խանասեր մայրուղին՝ մեծ վնաս հասցնելով գրոհայինների մենդանի ուժին:

Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ պետական գործակալությունը, մի քանի բեռնատարներով տարբեր տեսակի սննդամթերք, մրգեր ու բանջարեղեն է հասցվել Հալեպ:

Վերջին պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Հալեպի նահանգում բանակի ստորաբաժանումները խափանել են ընդդիմության զինված խմբավորումների՝ Ալ-Լերմոն եւ Ազ-Զահրա շրջաններ ներխուժելու փորձերը: Ահաբեկիչները կենդանի ուժի եւ տեխնիկայի մեծ կորուստներ են կրել: Զինվորականները պայթեցրել են թունելը, որում գտնվել են ահաբեկիչները: