Բավ է պառակտվել
28-07-2014 10:05

Հագգայի դատարանը ՅՈՒԿՕՍ-ին մլրդ դոլար կվճարի

Հաագայի դատարանը ՅՈՒԿՕՍ-ին տուժող կողմ է ճանաչել գրեթե տասը տարի տեւած դատական գործընթացքում, սեփականատերերի կորուստները գնահատել է 50 մլրդ դոլար, հաղորդում է «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Ռուսաստանը 10 օր ունի բողոքարկման համար: Պարբերականի աղբյուրները չեն կասկածում, որ Մոսկվան կբողոքարկի որոշումը:

Ռուսաստանին մեղավոր են ճանաչել Էներգետիկ խարտիայի խախտման մեջ: Ռուսական կողմը պնդել է, թե խարտիան չի կարող կիրառվել, քանի որ ստորագրվել է 1994թ. վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի կողմից, սակայն չի վավերացվել խորհրդարանում:

Ըստ որոշման, Ռուսաստանը պետք է վճարի մինչեւ 2015թ. հունվարի 15-ը, ինչից հետո տոկոսներ են հաշվարկվելու: