Բավ է պառակտվել
28-04-2014 18:39

Էրդողանի ցավակցական ուղերձը շատ ճիշտ էր ու տեղին. Գյուլ

Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի ասուլիսում, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անդրադարձել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 1915թ.-ի դեպքերին ուղղված ցավակցական ուղերձին: Ըստ Թուրքիայի նախագահի՝ Էրդողանի ցավակցական հայտարարությունը շատ ճիշտ էր ու տեղին։
Իսկ Գերմանիայի նախագահը, խոսելով հայտարարության մասին, ասել է. «Հայաստանի հարցում ավելին չէի ակնկալում և չէի կարծում, որ ինչ- որ բան կփոխվի։ Այստեղ հզոր պետության կողմից այդ մեսիջների ընդունումը դժվար է տեղի ունենում։ Վարչապետի նման պահպանողական մեկի դրական մոտեցումը գրաքննել չեմ ցանկանում։ Ինձ հետաքրքիր է, որ ինքնավստահ մի պետություն կարողանա միևնույն ժամանակ ինքն իրեն հարցեր ուղղել»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ Էրդողանն իր խոսքում 20-րդ դարասկզբի իրադարձությունների հետևանքով կյանքից զրկված հայերի հոգիներին հանգստություն էր մաղթել, իսկ նրանց ժառանգներին էլ ցավակցություն հայտնել։