Բավ է պառակտվել
27-01-2014 15:20

՛՛Գումար չունես՝ աղջկադ տուր՛՛. Թուրքերը՝ սիրիացիներին...Հին ավանդույթները շարունակվում են…

 Մեզ՝  հայերիս համար նորություն չէ թուրք ազգի սրբապղծությունները, բռնաբարությունները ու բարբարոսությունները: Ժամանակն է չակերտները բացելու, բայց ստացվում է այնպես, որ կարիք չկա աշխարհին ինչ-որ բան պատմելու, թուրքը հավատարիմ մնալով իր գենետիկ հիշողությանը, ակամայից  ցույց է տալիս իր պապերի իրական դեմքն ու վարքը: Այս անգամ հերթը սիրիացիներինն է: Նրանք զղջում են Թուրքիայում ապաստան գտնելու համար:

Բավական չէ վրա հասած պատերազմը, հիմա էլ թուրքն է թույլ օղակ գտել ու, այսպես ասած՝ խաղ է անում: Սիրիացի կանայք անելանելի վիճակում են հայտնվել: Ֆինանսական դվարություններն ու անօթևան մնալը, երբեմն նրանց դրդում է թուրքերի հետ ամուսնանալուն, այն էլ գումարի դիմաց:

Milliyet-ը գրում է, որ երբեմն  հավատալով, որ թուրք տղամարդն ամուսնացած չի եղել և երեխաներ չունի, սիրիացիներն իրենց աղջկան կնության են տալիս, սակայն հարսանիքից անմիջապես հետո ի հայտ են գալիս կանայք ու երեխաները: Սիրիացի կինը հայտնվում է երկրորդային դերում և ստիպված է կենցաղային դժվարությունները միայնակ քարշ տալ:

Պատերազմից փախած սիրիացի ընտանիքների վիճակը բավականին ծանր է: Տուն և աշխատանք չունեն: Ուրֆայում, կանանց իրավունքներով զբաղվող կազմակերպության ներկայացուցիչն ահազանգում է, որ արաբուհիների հոգեկան վիճակը շատ ծանր է։ Նրանք զղջում են Թուրքիա գալու համար։

700 թուրքական լիրա տանտիրոջը վճարել չկարողացող սիրիացի ընտանիքին տանտերն առաջարկել է աղջկան տալ, բացի այդ թուրքերն այդ քայլը լավություն են համարում. Ամուսնանալով նրանց հետ՝ փրկում են ծանր կացությունից:

Խաբված սիրիացի կանանցից մեկը, ծածկելով դեմքը, նշել է, որ թուրք տղամարդկանց 90%-ը խաբեբա է։

Նա  նշել է, որ Սիրիայում տղամարդիկ երբեք չեն խաբում կանանց։ Սակայն թուրք տղամարդիկ կանանց հասնելու համար ինչ սուտ ասես չեն հնարի: 

Գումարի դիմաց ամուսնացող և մայրացող աղջիկների տարիքը հաճախ չի անցնում 15-16 տարեկանը։ Շատ են լինում դեպքեր, երբ 60-ն անց թուրք տղամարդն ամուսնանում է 19-20 տարեկան սիրիացի աղջկա հետ։