Բավ է պառակտվել
09-07-2016 08:33

Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա

ՆԱՏՕ-ի դաշնակիցները ևս մեկ անգամ հաստատել են 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշմանը հավատարմությունը: Որոշման համաձայն՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ կդառնա և այդ գործընթացի հիմնական մասը կլինի անդամակցության շուրջ Գործողությունների ծրագիրը: Այս մասին ասված է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի համատեղ հռչակագրում, որը կողմերն ընդունել է Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում կայացած հանդիպման ժամանակ:

«Դաշնակիցները կրկին հաստատում են այդ որոշման բոլոր տարրերը: Մենք ողջունում ենք 2008 թվականից ի վեր արձանագրված զգալի առաջընթացը: Դաշինքի հետ Վրաստանի հարաբերությունները ներառում են գործնական բոլոր մեխանիզմները՝ վերջնական անդամակցության նախապատրաստման համար»,- ասված է հռչակագրում:

Դաշնակիցները Վրաստանին կոչ են անում Դաշինքի հետ մերձեցման համար շարունակել օգտագործել բոլոր այն հնարավորությունները, որոնք նախատեսում է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովը, ինչպես նաև տարեկան ազգային ծրագիրը: