Բավ է պառակտվել
10-03-2016 12:07

Վրաստանի հետ ԵՄ վիզաային ռեժիմը կչեղարկվի ամռան սկզբին

Եվրահանձնաժողովն ակնկալում է, որ ամռան սկզբին կընդունվի վիզաների չեղարկման վերջնական որոշում Վրաստանի քաղաքացիների համար: Այս մասին հայտարարել է միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դմիտրիս Ավրամոպուլոսը: Եվրահանձնաժողովը առաջարկել է ԵՄ խորհրդին և Եվրախորհրդարանին Վրաստանին ներառել այն երկրների ցանկում, որոնց քաղաքացիները կարող են առանց վիզայի մուտք գործել Շենգենի գոտի: «Հույս ունեմ, որ ամեն ինչ պատրաստ կլինի ամռան սկզբին, քանի որ նման որոշման ընդունումը պահանջում է 2-3 ամիս: Մենք արդեն սկսել ենք ընթացակարգը»,-հայտարարել է նա: