Բավ է պառակտվել
10-06-2014 14:48

Գրոհայինները Թուրքիայում պատանդ են վերցրել վարորդների

՛՛Իրաքի եւ Շամի իսլամական պետություն՛՛ խմբավորման գրոհայինները Թուրքիայի 28 քաղաքացիների պատանդ են վերցրել: Տեղեկությունը տարածել է DHA թուրքական գործակալությունը:

Ըստ գործակալության՝ պատանդի կարգավիճակում են հայտնվել թուրքական Իսկենդերուն նավահանգստից Մոսուլ քաղաքի ՛՛Գեյարա՛՛ ջերմակայանի ուղղությամբ դիզելային վառելիք տեղափոխող վարորդները:

Anadolu գործակալության` անվտանգության մարմիններին մոտ կանգնած աղբյուրին վկայակոչմամբ, Մոսուլն ամբողջությամբ իսլամիստական գրոհայինների վերահսկողության տակ է անցել: «Իրաքի եւ Շամի իսլամական պետություն» խմբավորման անդամները դեռեւս երեկ քաղաքի որոշ ռազմավարական կետեր են զավթել` օդանավակայանը եւ նահանգային վարչության շենքը, իսկ այսօր արդեն նրանց վերահսկողության տակ են անցել ոստիկանական վարչության եւ բանակային հրամանատարության շենքերը: Մոսուլի բնակիչները հապճեպ կարգով լքում են քաղաքը:

Ահաբեկիչների վերահսկողության տակ անցած տարածքում դադարեցվել է Sema եւ Nineva el-Gad հեռուստաալիքները հեռարձակումը: