Բավ է պառակտվել
24-06-2014 10:08

Իրաքի ամենախոշոր նավթավերամշակող գործարանը գրավվել է գրոհայինների կողմից

Սուննի գրոհայինները հայտարարել են Բաղդադից հյուսիս գտնվող Բայջայում Իրաքի գլխավոր նավթավերամշակող գործարանը գրավելու մասին: Al Arabiya հեռուստաալիքի տեղեկություններով՝ կառավարական զորքերի ստորաբաժանումները, որոնք պահպանում էին նավթավերամշակող գործարանը, վայր են դրել զենքը և լքել են այն առանց մարտի: Ավելի վաղ գործարանը 10 օր գրոհել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները, Իրաքի բանակի ստորաբաժանումները երեք անգամ կարողացել են հետ մղել գրոհները: Գործարանը գրաված գրոհայինները ժխտում են իրենց կապն իսլամիստների հետ՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Նուրի ալ Մալիքիի շիա կառավարությանը: