Բավ է պառակտվել
06-08-2015 16:35

Հունաստանը հույս ունի ստանալ Իրանի մատչելի նավթը

Իրանի դեմ պատժամիջոները բումերանգի պես հարվածեցին հենց Եվրոպային և դրանք չեղարկումը բոլոր երկրների շահերից է բխում, հայտարարել է Հունաստանի իշխող կուսակացության միջազգային բաժնի կոորդինատոր Պանոս Տրիգազիսը, Հիրոսիմայի ռմբակոծության 70-ամյակին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը վերջ կդնի Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներին: Դրանք չեն կարող հավերժ տևել, որովհետև վնաս են հասցնում միջազգային տնտեսությանը, և պետք է կասեցվեն: Պատժամիջոցները բվական ծանր հետևանք են ունեցել Իրանի ժողովրդի համար: Դրանք հարվածել են նաև այլ երկրների, որովհետև մինչև պատժամիջոցների կիրառումը Հունաստանը Իրանից հարմար գնով նավթ էր ստանում»,- ասել է Տրիգազիսը:
Նրա խոսքերով` Իրանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները շատ թանկ են նստել Հունաստանի վրա: «Այժմ մենք կրկին կստանանք իրանյան էժան նավթը և այն կմատակարարենք մեր գյուղատնտեսներին: Այսպիսով արտաքին քաղաքականությունը անմիջական կապ ունի նաև մեր առօրյա խնդիրների հետ, ինչպես օրինակ ջեռուցման համար վառելիքի խնդիրը»,- հայնտել է նա: Հունաստանը Իրանի հիմնական նավթային հաճախորդներից էր. Օրինակ 2011-ն Հունաստանը գնել էր 100 հազար բարել նավթ, ինչը կազմում էր Իրանի արտահանման մեկ երրորդը: Բայց պատժամիջոցների կիրառումից հետո, Հունաստանը ստիպված եղավ հրաժարվել Իրանի նավթից: