Բավ է պառակտվել
16-07-2015 08:28

Հունաստանի խորհրդարանը հաստատել է ֆինօգնության համար անհրաժեշտ օրենքի նախագիծը

Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել բարեփոխումների մասին օրինագիծ, որոն անհրաժեշտ է ֆինանսական օգնություն ստանալու նպատակով Եվրոպական կայունացման մեխանիզմ նախագծի հետ համաձայնագիր կնքելու համար: Օրինագծի օգտին քվեարկել է 300-ից արդեն 229 պատգամավոր, 64 հոգի դեմ է քվեարկել: Ավելի վաղ ելույթ ունենալով խորհրդարանում՝ Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել պատգամավորներին ընդունել օրինագիծը՝ ընդգծելով, որ նրանք պետք է կիսեն երկրում տեղի ունեցող իրադարձությունների պատասխանատվությունը: Միևնույն ժամանակ Ցիպրասը վստահություն է հայտնել, որ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը դրական արդյունքներ կտա: Նրա խոսքով՝ այժմ Եվրոպայում գնում է պայքար ոչ թե փոքր Հունաստանի հետ, այլ ապագայի համար: Օրինագծի քննարկումն ուղեկցվել է ոստիկանության հետ բախումներով, որոնք կազմակերպել են անարխիստները խորհրդարանի պատերի մոտ: Բերման է ենթարկվել 50 մարդ: Հունաստանը և ԵՄ-ն պայմանավորվել են պարտքերի հետ կապված ճգնաժամից դուրս գալու ծրագրի մասին հուլիսի 13-ին: Աթենքը երեք տարվա ընթացքում կստանա ևս 86 միլիարդ եվրո: Դրա դիմաց երկրում պետք է սահմանվի տնտեսման ռեժիմ: Այն նախատեսում է հարկային և կենսաթոշակային համակարգերի բարեփոխում, ինչպես նաև 50 միլիարդ եվրոյի չափով պետական սեփականության մասնավորեցում: Հուլիսի 5-ին կայացած հանրաքվեի ընթացքում հույների 61,31 տոկոսը դեմ է արտահայտվել նման միջոցներին: Հուլիսի 14-ին Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ չի հավատում Եվրամիության հետ ձեռքբերված համաձայնության հաջողությանը, սակայն կներդնի իր բոլոր ջանքերը, որ այն իրականանա: Համաձայնության արդյունավետության մասին կասկած են հայտնել նաև Արժույթի միջազգային հիմնադրամում: