Բավ է պառակտվել
29-06-2015 13:58

Հունական բանկերը փակվում են մեկ շաբաթով

Հունաստանում սկսվել են «բանկային արձակուրդներ»։ Մինչ հաջորդ երկուշաբթի երկրի ողջ տարածքում գործող բանկերը կփակվեն, իսկ բանկոմատները կսկսեն աշխատել միայն հունիսի 30-ից։ 
Իշխանությունները նման որոշում են ընդունել խուճապի պատճառով. բնակչությունը ձգտում է արագորեն հանել բանկում ներդրված գումարները: 
Աթենքի բորսան նույնպես չի աշխատի երկուշաբթի։ Բանկոմատից կարելի է հանել միայն օրական 60 եվրո։ Կսահմանափակվեն միջբանկային փոխանցումները, իսկ կարողությունները կվերահսկվեն։ Սակայն այդ ամենը չի անդրադառնա զբոսաշրջիկների վրա։