Բավ է պառակտվել
27-11-2013 20:34

Երեխաները գողացել են պատկերասրահում տեղադրված տոնածառը

Ինչպես հաղորդում է Canalenapoli.it -ը իտալացի երեխաները գողացել են Նեապոլի Ումբերտո І-ի պատկերասրահում ժամեր առաջ տեղադրված տոնածառը: Այն պատկերասրահում տեղադրվել է երկուշաբթի օրը և կեսգիշերն անց այն գողացել են:Տեսահսկման սարքերի տեսագրություններից պարզ երևում է, որ գողությունը կատարել են երեխաները: Նրանք, առանց որևէ ապամոնտաժման հատուկ սարքավորում գործադրելու կարողացել են շենքից հեռացնել տոնածառը և այն հասցնել պետկերասրահից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, սակայն ոստիկանների համառ աշխատանքի շնորհիվ տոնածառը վերադարձվել է Նեապոլի Ումբերտո І-ի պատկերասրահ: