Բավ է պառակտվել
23-03-2016 07:51

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է Եվրոպայում նոր ահաբեկչությունների բարձր հավանականության մասին

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը զգուշացրել է ամերիկյան քաղաքացիներին, որ ահաբեկիչները նոր հարձակումներ են ծրագրում Եվրոպայում:
«Պետդեպարտամենտը հայտնում է ԱՄՆ քաղաքացիներին դեպի Եվրոպա և Եվրոպայի տարածքով գործուղումների պոտենցիալ ռիսկերի մասին Եվրոպայում մի քանի ահաբեկչական հարձակումներից, այդ թվում մարտի 22-ին Բրյուսելի հարձակումիներից հետո, որի համար պատասխանատվությունը ստանձնել է ԻՊ-ը (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված «Իսլամական պետություն»խմբավորումը): Ահաբեկչական խմբավորումները շարունակում են կարճաժամկետ հեռանկարում ամբողջ Եվրոպայի տարածքում հարձակումներ ծրագրել: Նրանց թիրախներն են սպորտային միջոցառումները, զբոսաշրջային վայրերը, ռեստորաններն ու տրանսպորտը», - ասված է պետքարտուղարության զեկույցում:


ԱՄՆ քաղաքացիներին առաջարկում է զգույշ լինել մարդաշատ վայրերում և հանրային տրանսպորտում: «Ուշադիր եղեք, շուրջը կատարվող անցուդարձին և խուսափեք մարդաշատ վայրերից: Կրոնական տոների և մեծ փառատոների կամ իրադարձությունների ժամանակ չափազանց ուշադիր եղեք», - զգուշացրել է Պետդեպարտամենտը:
Ամերիկյան քաղաքացիներին նաև խնդրում են հետևել իշխանությունների հրահանգներին, հետևել տեղական ԶԼՄ-ների տեղեկատվություններին, պատրաստ լինել անվտանգության լրացուցիչ ստուգումներին, ժամանակին տեղեկացնել հարազատներին իրենց տեղաշարժման ծրագրերի մասին: