Բավ է պառակտվել
23-02-2016 09:13

Պետքարտուղարություն. Սիրիայում հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին

Սիրիայում հրադադարն ուժի մեջ կմտնի փետրվարի 27-ին, ժամը 00:00-ին: Այս մասին ասված է փետրվարի 22-ին ԱՄՆ պետքարտուղարության կայքում հրապարակված Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունում: Հայտարարության համաձայն, Վաշինգտոնն ու Մոսկվան ՄԱԿ-ի միջնորդությամբ մտադիր են հասնել սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը և պայմաններ ստեղծել՝ Արաբական հանրապետությունում իշխանության անցման գործընթացի համար: Կողմերն իրենց իրավունք են վերապահում շարունակել պայքարել «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումների դեմ: