Բավ է պառակտվել
27-05-2014 14:07

Աշխարհում գործազուրկների թիվը կարող է անցնել 203-ը. Աշխատանքի միջազգային կազմակերպություն

Այս տարվա ընթացքում ործազուրկների թիվը աշխարհում կավելանա 3,2 միլիոն մարդով և կհասնի 203,2 միլիոնի: Այսպիսի կանխատեսում է կատարել Աշխատանքի միջազգային կազմակերպությունը այսօր հրապարակված իր "Աշխատանքի աշխարհը. 2014 թվական" զեկույցում: Ըստ կազմակերպության կանխատեսումների, գործազուրկների թիվը աշխարհում կգերազանցի 203 միլիոն մարդ և գործազրկության այս միջին մակարդակը կպահպանվի աշխարհում մինչև 2017 թվականը: Ինչպես նշված է ամսեկան հետզոտման մեջ, անցյալ տարվա կտրվածքով մոտ 200 միլիոն մարդ աշխարհում կամ գործունակ բնակչության 6%-ը գործազուրկ է եղել, սակայն 2019 թվականին այդ թիվը կարող է հասնել 213 միլիոն մարդու:

Այդ ընթացքի հիմնական դրդապատճառը կդառնա ոչ թե աշխարհում տնտեսական իրավիճակի վատթարացումը, այլ տնտեսապես ակտիվ բնակչության աճը և առաջին հերթին՝ զարգացող երկրներում: Միջազգային կազմակերպության փորձագետները նշում են, որ աշխարհի բոլոր երկրներում 839 միլիոն աշխատող մարդիկ օրեկան վաստակում են $2-ից պակաս:

Միևնույն ժամանակ հետազոտման մեջ նշված է, որ ըստ բնակչության եկամուտի մակարդակի զարգացող երկրները հասնում են զարգացած երկրներին, այսինքն, աճում է ազգային միջին խավը: Այսպես օրինակ՝ Վյետնամում, Թունիսում և Սենեգալում 1980-ից 2011 թվականը ընկած հատվածում բնակչության մեկ հոգու եկամտի տարեկան աճը կազմել է 3,3%, իսկ տնտեսապես զարգացած երկրներում՝ ընդամենը 1,8%:

140 զարգացող երկրներում տնտեսական իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ այն պետությունները, որոնցում ստեղծվել են մշտական աշխատատեղեր և կատարվել են ներդրումներ աշխատուժի տեսքով ավելի դյուրին են տարել համընդհանուր ֆինանսական ճգնաժամը, քան մարդկային ռեսուրսների հաշվին խնայողություն անող պետությունները: Ընդհանուր առմամբ, աշխատավորների պայմանների մասին հոգածությունը և աշխատանքային պայմանների բարելավումը նկատվում է Ասիայի և Հարավային Ամերիկայի մի շարք երկրներում: