Բավ է պառակտվել
30-05-2014 09:25

Մահափորձ է կատարվել գործարար Վիկտոր Կատանյանի նկատմամբ

Նախօրեին Մոսկվայում  մահափորձ են կատարել գործարար Վիկտոր Կատանյանի նկատմամբ: Հարձակվողը 51-ամյա Սերգեյ Տելինն է, ով մոտոցիկլով հետևլ է գործարար մեքենային, հավասարվել նրան և կրակել պատուհանին, որից հետո փախուստի է դիմել: Սակայն մի քանի վայրկյանից տղամարդուն ձերբակալել են ոստիկանները: Ականատեսներն օգնել են ոստիկաններին կապել նրան: Հարձակման պահին մեքենայում է եղել գործարարի կինը՝ Պոլինա Յարմոլինսկայան և նրա քույրը: Հանցագործության հետևանքով Կատայանը կոմայում է հայտնվել: Նա գլխի և կրծքի հրազենային վնասվածք է ստացել: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: