Բավ է պառակտվել
15-05-2014 09:25

Թուրքիայում հանքավայրում տեղի ունեցած դժբախտության հետևանքով արհմիությունները գործադուլ կանեն

Թուրքիայի Սոմա քաղաքի մերձակայքի ածխահանքում տեղի ունեցած ողբերգությունից հետո, երկրի խոշորագույն արհմիությունները մեկօրյա գործադուլ են հայտարարել ամբողջ երկրում, հայտնում է BBC-ն:
Արհմիությունների ղեկավարության խոսքով հանքարդյունաբերության վերջին շրջանի սեփականաշնորհումները ավելի ծանր ու վտանգավոր են դարձրել ածխափորների աշխատանքը:
Հեղափոխական աշխատանքային արհեստակցական միությունների ղեկավար Արզու Չերքեզօղլուն կոչ է արել Թուրքիայի մայրաքաղաքի բնակիչներին սև հագուստ հագնել և երթի դուրս գալ աշխատանքի նախարարության շենքի մոտ: