Բավ է պառակտվել
28-11-2013 17:15

Ամերիկացի Խոսե Բարերանը Google Maps-ում իր սպանված որդու նկարն է հայտնաբերել

Ռիչմոնդ քաղաքի բնակիչ ամերիկացի Խոսե Բարերան պնդում է, որ Google Maps ծառայության արբանյակային լուսանկարներից մեկում երեւում է իր սպանված որդին: Նա Google-ին խնդրում է նկարը հանել կայքից:

Բարերայի 14-ամյա որդի Քևինը սպանվել էր 2009թ. օգոստոսին ամսին: Ոստիկանությունը նրա մարմինը հայտնաբերել էր Ռիչմոնդի երկաթգծերի վրա: KTVU-TV հեռուստաալիքի հետ հարցազրույցում Բարերան հայտարարել էր, որ այդ թաղամասի արբանյակային լուսանկարում երևում է իր սպանված որդու մարմինը: Լուսանկարում երեւում են նաեւ ոստիկանության սպաները եւ ոստիկանական մեքենան: