Բավ է պառակտվել
28-11-2013 21:05

Թուրքիայի այդ շրջանը նույնիսկ Google-ը չի կարողանում տեսնել

Աշխարհում կա 10 տեղանք, որոնք Google-ի քարտեզային ծառայությունը անգամ ցույց չի տալիս, դրանցից մեկը գտնվում է Թուրքիայում։

Թուրքական Milliyet-ի հաղորդում է որ Google-ը ցույց չի տալիս աշխարհի 10 տեղանքներ, որոնք գտնվում են Թուրքիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում եւ այլուր։

Նշվում է, որ այդ 10 տեղանքներից մեկը գտնվում է Թուրքիայում եւ հանդիսանում է Մարմարա ծովում գտնվող Իմրալը կղզին։ Հենց Իմրալը կղզում է ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանը։

Google-ի քարտեզային ծառայությամբ Իմրալը կղզին դիտելու ժամանակ մենք դատարկ տարածություն ենք տեսնում, իսկ իրականում այնտեղ է գտնվում հատուկ ռեժիմով խիստ հսկողության բանտ։