Բավ է պառակտվել
22-02-2014 12:24

Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակը հրաժարականի դիմում է գրել

Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Ռիբակը հրաժարականի դիմում է գրել:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որԿիևի «Մայդանի ինքնապաշտպանության» ջոկատները լույս փետրվարի 22-ին գրավել են Գերագույն ռադայի շենքն ու նախագահական նստավայրը։ Այս մասին հայտնել է lenta.ru-ն՝ Тиждень.ua-ին հղումով, որն էլ վկայակոչում է Մայդանի պարետ Անդրեյ Պարուբիյին։
Նրա խոսքով՝ խորհրդարանի շենքում է գտնվում ինքնապաշտպանության ջոկատը, ինչպես նաև «Պրավիյ սեկտոր» խմբավորման ստորաբաժանումը։ Բացի այդ, ակտիվիստները հսկում են նախագահականը, Նախարարների կաբինետի և Ներքին գործերի նախարարության շենքերը։
Փետրվարի 21-ի երեկոյան ցուցարարները, հավաքվելով Անկախության հրապարակում, պահանջել են նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը։ Համաձայն վերջնագրի՝ նա պետք է պաշտոնից հեռանա մինչև առավոտյան ժամը 10.00-ն։ Հակառակ դեպքում նրանք խոստացել են զինված հարձակման անցնել։