Բավ է պառակտվել
14-06-2014 09:33

Գլենդելում հայ է ձերբակալվել

Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում այն բանից հետ, երբ  հայը բենզալցակայանի պատուհանից դուրս  է նետել հեծանիվը և ջարդել պատուհանը,  ձերբակալվել քրեական հանցագործություն համարվող բարբարոսության մեղադրանքով այդ մասին գրում է «Glendale News-Press» թերթը: Մեղադրյալը 31-ամյա Մայքլ Սահակյանն է, ով մտել է բենզալցակայան և մեքենան կանգնեցրել սպասարկող խանութի մուտքի մոտ:

Աշխատակիցը խնդրել է մեքենան տեղափոխել և Սահակյանը այն կանգնեցրել է մեխանիկակական արտադրամասի դիմաց: Դրանից հետո Սահակյանը խանութ է մտել և սկսել գոռալ՝ կանչելով կայանի աշխատակցիներից մեկին, ում չէր կարողանում գտնել: Այնուհետև  նա դուրս է եկել և 30 րոպե անց հեծանիվով վերադարձել, դուրս նետել բենզալցակայանի առաջնային պատուհանից և  կոտրել պատուհանը: