Բավ է պառակտվել
27-03-2015 13:33

ԱՄՆ և Թուրքիայի ղեկավարները քննարկել են Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում հիմնականում քննարկել են Իրաքը, Սիրիան, ինչպես նաև Յեմենը և Ուկրաինան: Այդ մասին հաղորդել են Սպիտակ տնից: «Առաջնորդները քննարկել են սիրիական ընդդիմության մարզմանը և մատակարարմանը վերաբերվող հարցերը», - նշված է հաղորդագրության մեջ: Քննարկվել է նաև Սիրիայում օտարերկրյա զինյալների դեմ պայքարի հարցը: Օբաման իր երախտագիտությունն է հայտնել Էրդողանին Թուրքիայի իշխանությունների կողմից Սիրիայից փախստկականներին ընդունելու համար: «Առաջնորդները նաև քննարկել են Յեմենում և Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաև Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները և պայմանավորվեցին շարունակել սերտ համագործակցությունը բայս և այլ տարածաշրջանային հարցերի շուրջ», - հայտարարել են Սպիտակ տանը: ԱՄՆ Սիրիայի իշխանությունների դեմ են հանդես գալիս և սպառազինում են սիրիական ընդդիմությանը, որը վերջերս ճնշվում է Սիրիայի կառավարական զորքերի, ինչպես նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից: