25-10-2014 13:14

Հայազգի Էթյեն Մահչուպյանը դարձել է Դավութօղլուի գլխավոր խորհրդական

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայազգի լրագրող Էթյեն Մահչուպյանին նշանակել է գլխավոր խորհրդական:
APA գործակալության փոխանցմամբ՝ Թուրքայի վարչապետը և Մահչուպյանը գիտեն միմյանց բավականին երկար ժամանակ և բազմաթիվ անգամ հանդիպել են, երբ Դավութօղլուն արտգործնախարար էր:
Մահչուպյանը նշել է, որ աջակցում է Դավութօղլուին ժողովրդավարության և ազգային փոքրամասնությունների հարցերում:
Նշվում է, որ Մահչուպյանը առաջին ոչ մահմեդականն է, ով նշանակվում է վարչապետի գլխավոր խորհրդական: