Բավ է պառակտվել
24-01-2015 09:36

Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Այդ մասին հաղորդվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում:  
«Իմ որոշումը կապված է իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքների հետ, որ ես թաքցնում եմ Յուրի Վազագաշվիլիին սպանողներին: Չնայած նրան, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և լքում եմ իմ պաշտոնը»,- ասված է Չիկաիձեի ուղերձում: 
Հունվարի 20-ին Վրաստանում տեղի է ունեցել Յուրի Վազագաշվիլիի սպանությունը, ով 2006 թվականին ոստիկանների կողմից սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հայրն էր: