Բավ է պառակտվել
05-05-2015 09:36

Իսրայելի ԱԳՆ ղեկավարը հրաժարական է տվել

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ նրա «Մեր տուն Իսրայելը» կուսակցությունը չի միանա Բենյամին Նեթանյահուի նոր կառավարությանը, իսկ նա ինքը կլքի իր նախարարական պաշտոնը: Մոլդովայում ծնված Լիբերմանը գլխավորել է Իսրայելի արտգործնախարարութունը երկու ժամկետ անընդմեջ, և, ինչպես պնդում էին տեղական ԶԼՄ-ները, երրորդ անգամ նույն պաշտոնը ստանալու մեծ հնարավորություններ ուներ: «Ցավոք, այն, ինչ մենք տեսնում ենք կոալիցիոն համաձայնության մեջ, ստիպում է մեզ եզրահանգել նրան, որ խոսքը ոչ թե ապագա ազգային կառավարության, այլ օպորտունիզմից տառապող կառավարության մասին է», - հայտարարել է Լիբերմանը: Իր ընդդիմություն դառնալու մասին որոշումը նա պարզաբանել է նրանով, որ նախընտրել է զկբունքները նախարարական պորտֆելների փոխարեն: Նեթամյահուն այս շաբաթվա ընթացքում ավարտելու է իր հաշվով երրորդ կառավարության ձևավորումը, որը, ըստ օրենքի, պետք է հիմնվի խորհրդարնական մեծամասնության աջակցության վրա: