15-06-2016 13:29

Գերմանիայի ՆԳ նախարարը կոչ է արել զգոն լինել ահաբեկչությունների վտանգի պատճառով

Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը կոչ է արել երկրի բնակչությանն ավելի զգոն լինել ահաբեկչությունների վտանգի առնչությամբ: 
«Այժմ մենք պետք է պատրաստվենք ոչ միայն առանձին հարձակումների, այլև խառը հարձակումների, ինչպես եղել է Փարիզում (2015 թվականի նոյեմբերի 13-ին- Խմբ.), ինչպես նաև միջազգային մակարդակում համակարգված ահաբեկչությունների»,- հայտարարել է դե Մեզյերը:
Ներքին գործերի նախարարը նշել է, որ բնակչությունը պետք է շատ զգոն լինի, երբ խոսքն ընտանիքի անդամների, հարևանների կամ ընկերների ծայրահեղականացման մասին է:
«Իշխանություններին հաղորդումներն անհրաժեշտ են ահաբեկչությունները կանխելու համար»,- հայտարարել է նա:
Դե Մեզյերը նաև ընդգծել է, որ ծայրահեղականացումը տեղի է ունենում ոչ միայն համացանցում, այլև մարդկանց շրջապատում: