Բավ է պառակտվել
10-10-2014 09:53

ԿԺԴՀ ղեկավարին սպանե՞լ են

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը ներկա չի եղել Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 69-ամյա տարեդարձին:
Հարավկորեական լրատվամիջոցները շարունակում են տարբեր ենթադրություններ անել, թե ինչ է տեղի ունեցել երկրի առաջնորդի հետ: Ներկայումս ամենահաստատված վարկածը 31-ամյա առաջնորդի հիվանդության վարկածն է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիմ Չեն Ընը երկու կոճերի վիրահատության է ենթարկվել սեպտեմբերի կեսերին եւ այժմ հիվանդանոցում է:
Մինչդեռ իտալական մամուլը գրում է, որ Փհենյանում հնարավոր է պետական հեղաշրջման փորձ է կատարվել, որի հետեւանքով հյուսիսկորեական առաջնորդը կարող էր ձերբակալվել կամ սպանվել:
Ենթադրություն կա նաեւ, որ ԿԺԴՀ իշխանությունը հնարավոր է անցել է Կիմ Չեն Ընի 27-ամյա քրոջը՝ Կիմ Յո Չժոնին: