Բավ է պառակտվել
02-12-2015 09:13

Մարկ Ցուկերբերգը հայտնել է դստեր լույս աշխարհ գալու մասին

Facebook սոցկայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգն իր էջում հայտնել է դստեր լույս աշխարհ գալու մասին: «Պրիսցիլան և ես այնքան ուրախ ենք ողջունել մեր դստերը` Մաքսին, այս աշխարհում: Նրա ծննդյան կապակցությամբ մենք նամակ ենք գրել նրան այն աշխարհի մասին, որում, ինչպես մենք հույս ունենք, նա պետք է մեծանա»,- գրել է Ցուկերբերգը:  Այս տարվա հուլիսին Ցուկերբերգը սոցկայքի իր էջում հայտնել էր, որ ինքը և կինը սպասում են դստեր ծնվելուն: Իսկ նոյեմբերին ընկերության հիմնադիրը հայտնել էր, որ մտադիր է 2 ամսով արձակուրդ գնալ` երեխայի խնամքի համար: