Բավ է պառակտվել
24-06-2016 11:15

Եվրախորհրդարանի նախագահը Մեծ Բրիտանիայի համար դժվար ուղի է կանխատեսում

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ հույսի ունի՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցություններն արագ կսկսվեն:
«Միացյալ Թագավորությունը որոշել է ուրիշ ճանապարհով գնալ։ Ես կարծում եմ, որ տնտեսական նորություններն այսօր առավոտյան ցույց տվեցին, որ դա շատ դժվար ուղի է լինելու»,– ասել է նա։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացած հանրաքվեի արդյունքում ԵՄ–ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները հաղթահարել են 16.7 մլն ձայնի շեմը:

Մեծ Բրիտանիայի դուրս կգա Եվրամիությունից՝ այդ միությունում 43 տարվա անդամակցությունից հետո: Բրիտանացիների 52 տոկոսը կողմ է քվեարկել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, իսկ դեմ՝ 48 տոկոսը: