Բավ է պառակտվել
22-09-2014 12:23

Աշխարհի վերջը կլինի 2880թ.-ին.գիտնականներ

Ամերիկացի գիտնականները կանխատեսել են հերթական աշխարհի վերջը: Այս անգամ փորձագետները պնդում են, որ իրեց կանխատեսումը հիմնված է մերկ փաստերի վրա, ուստի անպայմանորեն տեղի կունենա: Այսպես, մարդկությունը կվերանա 2880թ. մարտի 16-ին՝ 1950 DA աստերոիդի հետ բախման արդյունքում: 864 տարի անց, Արեգակնային համակարհում բարդ ուղեծրով պտտվող տիեզերական հյուրը կթռչի մեր մոլորակ: Երբ բախումը տեղի ունենա, հարվածի հետեւանքով առաջացած պայթյունի հզորությունը կկազմի 45 հազար մեգատոննա, հաղորդում է Informing.ru-ն: Եթե մոտակա 100 տարիների ընթացքում մարդկությունը չսովորի Երկիրն իրապես պաշտպանել արտաքին սպառնալիքներից, հսկայական պայթյունն ու ցունամին մոլորակում այնպիսի փոփոխություններ կառաջացնեն կլիմայում, որ ողջ երկրագնդում ցանկացած կենդանի շնչի մահը այլևս կանգնեցնել չի լինի:
Հիշեցնենք, որ վերջին անգամ Երկրի բնակիչները ակտիվորեն պատրաստվում էին 2012թ. դեկտեմբերի 21-ին նախանշվող աշխարհի վերջին, որը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ: