Բավ է պառակտվել
06-05-2014 08:34

Գիտնականները հերքել են գլոբալ տաքացման մասին փաստը

Ամերիկացի գիտնականները սկսել են հերքել գլոբալ տաքացման համատարած լինելու մասին փաստը: Նրանք կարողացել են անել դա ստեղծելով մոդել, որի հիման վրա կարողացել են չափել երկրի մակերեւույթի ջերմաստիճանի փոփոխությունը վերջին դարի ընթացքում:

Ընդհանուր առմամաբ նրանք հաստատել են, որ գլոբալ տաքացումը տեղ ունի, սակայն խոսել դրա համատարած լինելու մասին չի կարելի. մոլորակի տարբեր մասել տարբեր արագությամբ են տաքանում: Ավելին, որոշ հատվածներ ժամանակի ինչ-որ պահի առհասարակ չեն տաքանում, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Մասնավորապես, նրանց հաջողվելէ հաստատել, որ 1980-ական թվականներին, երբ գլոբալ տաքացումն առավել ակտիվ էր, Անդ շրջանում, ընդհակառակը, ցուրտն էր գլոբալ բնույթ կրում: Հետազոտողները պնդում են, որ իրենց բացահայտումը թույլ է տալիս գլոբալ տաքացմանը նոր դիտանկյունից նայել: