Բավ է պառակտվել
24-06-2014 15:07

ԱՄՆ ՛՛գեղեցիկ հանցագործը՛՛ մոդելային կարիերայի առաջարկներ է ստացել

Ամերիկացի հանցագործ Ջերեմի Միքսը, ով մեծ ճանաչում է ձեռք բերել սոցկայքերում իր գրավիչ արտաքինի շնորհիվ, մոդել աշխատելու առաջարկ է ստացել մի շարք գործակալություններից։

Лента-ն՝ The Daily Mirror-ին հղումով տեղեկացնում է, որ Blaze Modelz մոդելային գործակալության աշխատողներն ասել են, որ Միքսի՝ բանտից դուրս գալուց հետո կկարողանան հմայիչ երիտասարդի համար գովազդային պայմանագրեր կնքել այնպիսի հսկաների հետ, ինչպիսին են Versace-ն ու Armani-ն։ Բացի այդ, մասնագետները պատրաստակամություն են հայտնել Միքսին ամսական 15.000-30.000 դոլար աշխատավարձ տալ։

Աղբյուրը հիշեցնում է, որ երիտասարդը ճանաչում է ձեռք բերել օրեր առաջ, երբ նրան ձերբակալել են ապօրինի զենք պահելու մեղադրանքով ու վերջինիս լուսանկարը տեղադրել Սթոքթոն քաղաքի ոստիկանության ֆեյսբուքյան էջում։ Միքսի լուսանկարն արդեն հավաքել է 96.000-ից ավելի «լայք»։

Համացանցի կին օգտատերերը շտապել են իրենց հիացմունքը հայտնել գեղեցկադեմ հանցագործի վերաբերյալ, սակայն շուտով պարզվել է, որ նա ամուսնացած է և երեխա ունի։

Միքսի կնոջն անչափ զայրացրել է ամուսնու անսպասելի համբավը. նրա կարծիքով՝ անարդար է, երբ տասնյակ հազարավոր մարդիկ հիանում են Ջերեմիի արտաքինով, մինչդեռ նա ճաղերի հետևում է և օգնության կարիք ունի։