Բավ է պառակտվել
17-03-2016 13:09

Գերմանիան փակել է իր դիվանագիտական ներկայացուցչությունները Թուրքիայում

Գերմանիան ժամանակավորապես փակել է իր դեսպանատունը Անկարայում՝ հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված: Բացի դա ժամանակավորապես դադարեցվել է նաև Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության և գերմանական դպրոցի գործունեությունը: Այս մասին տեղեկացնում է Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտգործնախարարության տարածած հայտարարությունից: Գերմանիայի արտգործնախարարությունից հայտնել են, որ դա անվտանգության միջոցառում է, որը իրականացվում է անվտանգության սպառնալիքների վերաբերյալ որոշակի տվյալների հիման վրա: Այդ տվյալներն առայժմ ստուգվում են: