Բավ է պառակտվել
01-08-2014 11:00

Գերմանիայում հայտնագործել են ռոբոտ-կայանող (տեսանյութ)

Infuture-ի փոխանցմամբ՝ Մարդկանց մեծ մասին ծանոթ է իրավիճակը, երբ ժամանելով օդանավակայան՝ ընդամենը մի քանի րոպե է մնում գրանցման ավարտին, սակայն դեռևս պետք է հասցնել նաև կայանել ավտոմեքենան: Այդ պատճառով էլ գերմանական մի ընկերություն RAY ռոբոտ է ստեղծել: Այն բացարձակ ավտոմատացված ռոբոտ է, որը կարող է հոգ տանել ավտոմեքենան կայանելու մասին: Օրինակ՝ գերմանական Դյուսելդորֆում նման ռոբոտ արդեն կա: Գերմանացիները նրան վստահում են իրենց ավտոմեքենաների կայանումը: RAY ռոբոտը հատուկ բեռնող-վերելակ է: Հարկավոր է միայն մեքենան թողնել կայանատեղիի առջև, իսկ այդ ռոբոտն անմիջապես կշտապի և կօգնի կայանել այն, իսկ դուք կարող եք գնալ գրանցման: Հեղինակների խոսքով, հուսալի համակարգչով համալրված RAY ռոբոտը կարող է օպտիմալացնել կայանման տեղերը և  60%-ով ավելի մեքենա կայանել, քան այդ կարող էին անել մարդիկ ավանդական կայանատեղիում: