15-09-2014 20:49

Գերմանիայից զենքի առաջին խմբաքանակը Իրաք կուղարկվի սեպտեմբերի 22-ին

Գերմանիայից զենքի առաջին խմբաքանակը Իրաք կուղարկվի սեպտեմբերի 22-ին: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Բունդեսվերի հողային հրամանատարության մամլո ծառայությանը:
Սեպտեմբերի 19-ին խմբաքանակը Լայպցիգ կուղարկվի, 22-ին` Իրաք:
Զենքերի 3 տրանշ է նախատեսվում: Առաջին խմբաքանակի համար պահեստներում նախապատրաստվել են Heckler & Koch ընկերության արտադրության 4 հազար G3 հրացաններ, 4 հազար P1 ատրճանակներ, 20 Milan հակահրթիռային համակարգեր, 120 հակահրթիռային նռնականետներ, 50 ազդանշանային ատրճանակներ և Rheinmetall ֆիրմայի արտադրության 20 MG3 գնդացիրներ:
«Կուղարկվեն նաև դաշտային խոհանոցներ, վրաններ, պաշտպանիչ ակնոցներ և բեռնատարներ»,- ասվում է հաղորդագրությունում: