Բավ է պառակտվել
07-07-2014 08:35

Պուտինի քաղաքականությանը ըմբռնումով մոտեցողներին Գերմանիայի նախագահը քննադատել է

Ինչպես տեղեկացնում է Deutsche Welle-ն՝ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ZDF հեռուստաալիքն տված հարցազրույցում քննադատել է երկրի այն բնակիչներին, ովքեր ըմբռնումով են մոտենում Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վարած քաղաքականությանը: Նախագահն ընդգծել է, որ նրան զարմացնում է այդ վերաբերմունքը: Ըստ Գաուկի ՝ Ռուսաստանում իրավական անկայունություն, հարուստների և աղքատների միջև մեծ անդունդ, փոքրամասնությունների նկատմամբ անարդար վերաբերմունք կա, նաև խախտվում են միջազգային իրավունքն ու խոսքի ազատությունը: