12-03-2014 12:00

Գերմանիան շարունակում է ներեղություն հայցել հույներից

Հունաստան կատարած այցի ժամանակ, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ներողություն է խնդրել նացիստների գործողություններին զոհ դարձածների ու տուժածների հարազատներից։ Գաուկի խոսքը մասնավորապես վերաբերել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին հունական Լիգիադես գյուղում նացիստների իրականացրած սպանդին։
Միարժամանակ հույներն այն կարծիքին են, որ Գերմանիայի կառավարության վճարած փոխհատուցումը քիչ է և պահանջում են, որպեսզի գումարի չափն ավելանա։
Ի պատասխան նշվածի, Գերմանիայի նախագահը հայտնել է, որ թեև իր երկիրը բարոյական պարտավորություններ ունի պատերազմի ժամանակ գործած սպանությունների համար, այնուհանդերձ պաշտոնական Բեռլինը մտադիր չէ քննարկել փոխհատուցումների ավելացման հարցը։
Տեսնես կգա՞ մի օր երբ Թուրքիան էլ հայերիցս հրապարակայնորեն ներեղություն կխնդրի: