Բավ է պառակտվել
20-02-2014 19:55

Ուկրաինայում 67 ներքին գործերի աշխատակից է գերի վերցվել ցուցարարների կողմից

Segodnya.ua-ն տեղեկացնում է, որ Կիևում բողոքի ակցիայի մասնակիցները ներքին զորքերի մոտ 70 մարտիկների են պատանդ վերցրել: Ըստ ոստիկանության տվյալնեի Կիևի կենտրոնում բախումների ժամանակ ցուցարարները պատանդ են վերցրել 67 ոստիկանների: ՆԳՆ-ում հիշեցրել են, որ «իրենց գործընկերներին ազատ արձակելու համար իրավապահները իրավունք ունեն օրենսդրությամբ սահմանված բոլոր թույլատրելի միջոցներին, այդ թվում զենքի կիրառման»:Միրաժամանակ Ուկրաինայի օմբուդսմեն Վալերիա Լուտկովսկայան հաստատել է Կիևում զանգվածային բախումների ժամանակ 50 զոհերի մասին տեղեկությունը:
«Վերջին օրերին Կիևի և երկրի այլ քաղաքների փողոցներում սարսափելի ողբերգություն է տեղի ունենում: Այս պահին տեղի ունեցած տեղեկատվությամբ, զոհվել է մոտ 50 մարդ, բայց զոհերի թիվը հնարավոր է ավելի շատ է: Հարյուրավոր մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ»,-նշված է հաղորդագրության մեջ: