Բավ է պառակտվել
21-02-2014 20:40

Գերագույն Ռադան համաներում է հայտարարել Մայդանի մասնակիցների համար

ՈՒՆԻԱՆ-ի տեղեկացմամբ՝ Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել խաղաղ հավաքների ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ մարդկանց հետապնդումն ու պատիժը անթույլատրելի համարելու մասին, իսկ որոշ օրենքներ էլ ուժը կորցրած են ճանաչվել: Տվյալ որոշման օգտին քվեարկել են դահլիճում գրանցված 395 ժողովրդական պատգամավորներից 372-ը: «Կողմ» են քվեարկել «Տարածաշրջանների կուսակցության» 127, «Բատկիվշչինա»-ի՝ 88, «ՈՒԴԱՌ»-ի՝ 40, «Սվոբոդա»-ի 38 անդամներ, 32 կոմունիստներ, 49՝ որեւէ խմբակցությունում չընդգրկվածներ:
Օրենքն ընդունվել է անմիջապես՝ առաջին և երկրորդ ընթերցմամբ, առանց քննարկման և կոմիտեի որոշման: