09-06-2015 11:23

ՆԱՏՕ-ին անդամակցումը՝ վրաց ժողովրդի ընտրությունն է. Գ. Մարգվելաշվիլի

«Վրաստանի անդամակցումը ՆԱՏՕ-ին՝ վրաց ժողովրդի ընտրությունն է»,-այս մասին հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ Թբիլիսիում կայացած ռազմական ռազմավարական գործընկերների դաշինքի կոնֆերանսին:
Մարգվելաշվիլիի խոսքերով երկրի ղեկավարությունը մտադիր չէ սահմանափակվել միայն քաղաքական հայտարարություններով՝ այդ նպատակին հասնելու համար:
«Մենք ոչ միայն զարգացնում ենք մեր ռազմական ենթակառուցվածքը և մեր ժողովրդավարական ինստիտուտները, այլև վրաց զինվորականները իրենց կյանքի և առողջության  գնով պաշտպանում են այն արժեքները, որոնք մենք պահպանում ենք արդեն շատ տարիներ և շատ մարդիկ իրենց կյանքն են նվիրաբերել այդ նպատակին»,-հայտարարեց Վրաստանի նախագահը՝ ՆԱՏՕ-ի  20-ից ավելի գործընկեր- երկրների ներկայացուցիչների առաջ ունեցած իր ելույթում:
Ընդհանուր առմամբ համաժողովին  մասնակցում էր մոտ 60 երկիր: Նշենք, որ երկու օրերի ընթացքում փորձագետները քննարկելու են ՆԱՏՕ-ի տրանսֆորմացման հարցը: