Բավ է պառակտվել
12-03-2016 10:37

Երկրաբանները Կալիֆոռնիայում ուժեղ երկրաշարժ են կանխատեսում

Կալիֆոռնիայի երկրաբանները կանխատեսել են ուժեղ երկրաշարժ հարավային մասում: Այն կարող է դառնալ 1812 թ. տեղի ունեցածի կրկնությունը: Գիտնականների ուսումնասիրությունը հրապարակվել է Science Advances ամսագրում: 1812 թ. դեկտեմբերի 8-ին տեղի էր ունեցել 7.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:  Երկրի մակերևույթի տատանումները  Կալիֆորնիայի տարածքում գրանցված ամենահզոր ցնցումներն են դարձել: Հետազոտությունների համաձայն, հնարավոր երկրաշարժի դեպքում հետևանքներն ավելի ծանր կլինեն, քան կանխատեսում էին ավելի վաղ: Դրա համար երկրաֆիզիկները կառուցել են երևույթի դինամիկ մոդելը հաշվարկել են ժամանակի էվոլյուցիան: Գիտնականները նշում են, որ այժմ տեկտոնական սալիկների շաչժումներ չեն դիտարկվում: Այնուամենայնիվ երկրաֆիզիկոսները  չեն բացառել մոտ ապագայում դրանց ի հայտ գալը և բնակչությանը կոչ են անում զգույշ լինել: