Բավ է պառակտվել
05-10-2014 16:17

«General Motors»-ը հետ է կանչում 60 հազար մեքենա

Ամերիկյան «General Motors» կորպորացիան հյուսիսամերիկյան շուկայից հետ է կանչում ավելի քան 60 հազար մեքենա, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Տարվա սկզբից «GM»-ը հետ է կանչել ավելի քան 30 մլն մեքենա՝ հիմնականում այրման համակարգում առկա խնդիրների պատճառով:
Սերվիսային ակցիան անդրադառնում է 2008 եւ 2009թթ. արտադրության ավելի քան 47 հազար «Pontiac G8» մեքենայի եւ 2010-2015թթ. «Chevrolet Caprice»-ի: Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ այդ մեքենաները այրման համակարգում խնդիրներ ունեն, ինչը կարող է հանգեցնել բանալու հանկարծակի պտտման, եթե վարորդը հանկարծ ծնկով դիպչի դրան: ավտոարտադրողը հայտարարել է, որ իրեն հայտնի է միայն մեկ պատահարի մասին, որը պայմնավորված է եղել տվյալ անսարքությամբ:
Այս տարվա սկզբին «General Motors»-ի շուրջ աղմկահարույց սկանդալ էր բորբոքվել: Փետրվարին կամ մարտին կոնցերնը որոշել էր ամբողջ աշխարհից հետ կանչել ավելի քան 2.6 մլն մեքենա՝ այրման համակարգում առկա խնդիրների պատճառով, որի մասին, ինչպես ավելի ուշ պարզվեց, ընկերության աշխատակիցներին հայտնի էր դեռ 2001թ.-ից:
«General Motors»-ը հոկտեմբերի 3-ին հայտարարեց 117.7 հազար մեքենա հետ կանչելու մասին՝ կապված անվադողերի հետ խնդիրների հետ, որոնք կարող էին վթարների հանգեցնել: